Monday, November 7, 2011

12.10.11` ՍՊՈՐՏԱՅԻՆ ՕՐ

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս  դպրոցի աշակերտներն` տնօրեն Ա. Վիրաբյանի և ուսուցչական կոլեկտիվի ղեկավարությամբ, արշավեցին Բերդի տեսարժան վայրերից մեկը` Սորանի զբոսայգին:   
Առավոտյան ժամը 9-ին դպրոցի բակից ոտքով ճանապարհվեցինք: Պայծառ և արևային օր էր: Աշակերտներն իրենց հետ վերցրել էին գնդակ, թենիս, պարան և այլ պարագաներ: Տեղ հասնելուց հետո աշակերտները մի քիչ հանգստացան, այնուհետև սկսվեց համադասարանային խաղերը: Ամեն ինչ անցավ սպասվածից էլ ավելի լավ:

Wednesday, September 28, 2011

ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍ` ՆՎԻՐՎԱԾ ՀՀ 20-ԱՄՅԱԿԻՆ

20.09.11թ. Բերդի հմ. 1 հիմն. դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին: Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Ա. Մաճկալյանը, Բերդի խմբագրական կոլեգայի անդամ Ա. Ասիլբեկյանը և զորամասի աշխատակից մայոր Ավալյանը: Նրանք իրենց ողջույնի խոսքերով շնորհավորեցին մեր դպրոցին` անկախության 20-ամյակի կապակցությամբ:

Thursday, September 22, 2011

Գիտելիքի օր

«Առաջին զանգ» արարողություն.
Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Է. Ադամյանը:
Արարողությանը մասնակցում և ելույթ ունեցավ քաաղաքապետ Ա. Շառյանը: Ելույթներ ունեցան նաև Շուշան Հարությունյանը (12-րդ դասարան), Անի Զաքինյանը (աշակերտական խորհրդի անունից), ողջույնի խոսքով հանդես եկան առաջին դասարանցիները: Արարողությունն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը: Վերջում 9-րդ և 12-րդ դասարանցիները հուշանվերներ հանձնեցին առաջիններին:
Դպրոցում անցկացվեց արիության դաս` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, ամփոփվեց գիտելիքի օրը: 

Sunday, June 19, 2011

ՀՐԱԺԵՇՏ ԱՅԲԵՆԱՐԱՆԻՆ

Դերդի հմ. 1 դպրոցը 2010-2011 ուսումնական տարում ունեցել է 2 առաջին դասարան՝ Ա և Բ։ Առաջին Ա դասարանն ունի 24 աշակերտ (դասվար՝ Ռիմա Ղազարյան), իսկ առաջին Բ դասարանը 18 աշակերտ (դասվար՝ Աբգարյան Լիլիթ)։ Իրենց տարեվերջյան շնորհանդեսները հաջորդաբար տեղի են ունեցել 16.05.11թ (առաջին Բ դասարան) և 18.05.11թ. (առաջին Ա դասարան)
Առաջին Բ դասարան











Tuesday, April 19, 2011

«Հույսի Կամուրջ»-ի դասընթացներից ստացված տպավորությունները

Դասընթացը հագեցված էր դիդակտիկ պարագաններով: Անցկացվեցին  հետաքրքիր գործնական պարապմունքներ, որոնք նպաստում են
1. մտածողության զարգացմանը
2. իրավիճակներից դուրս գալու ձևերին
3. ճարտասանությանը
4. նպատակին հասնելու միջոցներին
5. ժեստերի ձևերի յուրացմանը
6. կազմակերպվում էին բանավեճեր:

Wednesday, April 6, 2011

Ապահով ինտերնետի օր

Ապրիլի 6-ին 9-րդ դասարանում  ինֆորմատիկայի դասը նվիրել էինք համացանցից  օգտվելու անվտանգության կանոններին։
 Դասի նպատակն էր  աշակերտներին ծանոթացնել համացանցի ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերին։  

Saturday, March 26, 2011

Մեր դպրոցը

2010թ. հուլիսի 21-ին Բերդ քաղաքի համար 1 հիմնական դպրոցում տեղի է ունեցել  «Ինֆորմատիկա» առարկայի ուսումնական լաբորատորիայի բացումը: Ինֆորմատիկայի այս լաբորատորիան համալրված է տասը համակարգիչներով և նախատեսված է մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների հետ տեսական և գործնական պարապմունքներ կազմակերպելու համար: