«Առաջին զանգ» արարողություն.
Առաջին դասարանցիները արցախյան ազատամարտիկներին նվիրված հուշարձանի մոտ երդում տվեցին և դասվարների կողմից անցկացվեցին արիության դաս:
ՈՒնենք երկու առաջին դասարան` 23 աշակերտ, դասվար` Մանուչարյան Մարիետա և 18 աշակերտ, դասվար` Զարգարյան Աիդա: Այժմ դպրոցն ունի 197 աշակերտ:
Բացման հանդիսավոր խոսքով հանդես եկավ դպրոցի կազմակերպիչ Է. Ադամյանը:
Արարողությանը մասնակցում և ելույթ ունեցավ քաաղաքապետ Ա. Շառյանը: Ելույթներ ունեցան նաև Շուշան Հարությունյանը (12-րդ դասարան), Անի Զաքինյանը (աշակերտական խորհրդի անունից), ողջույնի խոսքով հանդես եկան առաջին դասարանցիները: Արարողությունն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա. Վիրաբյանը: Վերջում 9-րդ և 12-րդ դասարանցիները հուշանվերներ հանձնեցին առաջիններին:
Դպրոցում անցկացվեց արիության դաս` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, ամփոփվեց գիտելիքի օրը:
Առաջին դասարանցիները արցախյան ազատամարտիկներին նվիրված հուշարձանի մոտ երդում տվեցին և դասվարների կողմից անցկացվեցին արիության դաս:

No comments:
Post a Comment